Լիլուն, ով բավականին ակտիվ է համացանցային տիրույթում, անկեղծ հրապարակումներով է հանդես գալիս և ցույց տալիս ընտանեկան իրավիճակներ և դրվագներ։

երգչուհին այս տարի որդուն ճանապարհեց առաջին դասարան։ Վերջերս Լիլուն ցույց է տալիս, թե ինչպես են պատրաստում որդու դասերը միասին, որի ժամանակ էլ զվարճալի պահերի պակաս չի լինում, իսկ այդ դրվագներով էլ Լիլուն սիրով կիսվում է հետևորդների հետ։

Եվ ահա նա հերթկան հրապարակումն է կատարել դասերի պատրաստման ընթացքից։ Նախ կարելի է նկատել, որ որդին՝ Ռոբը, հայերեն է սովորում և պետք է նաև նշենք, որ այն վատ չի ստացվում նրա մոտ։

Հանրայնացված հերթական հոլովակում Լիլուն խնդրում է որդուն ևս մեկ անգամ կարդալ դասը։ Որդին չցանկանալով, սակայն ի վերջո կարդում է այն։

Պահը զվարճալի է և ընտանեկան այդ իրավիճակի մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։