Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ մեկ ամիս առաջ լույս առաջ եկավ Վարդուհի Վարդանյանի թոռնուհին, ով կրում է վաղամեռիկ երգչուհու անունը՝ Վարդուհի։

Փոքրիկ Վարդուհին ընտանիքին մեծ ու անասելի երջանկություն է բերել և երիտասարդ ծնողներին ցույց տվել կյանքի ամենագեղցեիկ ու իրական կողմը։ Զույգը երեխայի լուսանկարն արդեն հասցրել է հանրայնացնել, սակայն փոքրիկի դեմքը դեռևս ցույց տալ չեն ցանկացել։

Եվ ահա փոքրիկը, ով դեռ մեկ ամիս է ինչ այս կյանքում ապրում է, օգնության կարիք ունի։ Ինչպես բոլոր փոքրիկները, նա նույնպես կյանքի առաջին ամիսներին աղիների հետ կապված խնդիրներ ունի (գազիկներ)։

Երեխայի մարը՝ Մերի Ղազարյանը, դիմել է հետևորդներին։ Նա խնդրել է, որ նշված դեղորայքից տեսնելուն պես տեղեկացնեն, քանի որ ինքն այդ դեղը գտնել չի կարողացել։

Առաջիկայում ընտանիքը պատրաստվում է տոնել փոքրիկ Վարդուհու քառասուն օրականը։ Փոքրիկին անսահման առողջություն ենք մաղթում։