Նոր լուսանկար. շրջափակման մեջ ընկած և իրեն պայթեցրած հերոսի դեմքն ավելի ճանաչելի է


Կայծակնային արագությամբ տարածվող լուրն ու կադրերը այն մասին, որ 2020-ի պատերազմի ժամանակ հայ տղան, զինվորը, իսկական հերոսը ադրբեջանցի հրամանատարի հետ վիճաբանության է բռնվում և գիտակցաբար ընկնում հայրենիքի համար։

Թեժ վիճաբանության ժամանակ ադրբեջանցի հրամանատարը նրան առաջարկում է արտասանել, որ Արցախը Ադրբեջան է և փոխարենը նրան կուղարկեն երրորդ երկիր, որտեղ ինքը կցանկանա։ Հայ հերոսը հայհոյում է ադրբեջանցուն և ընդունում մահը։ Նա այդ վայրկյաններին կանգնած էր հայրենասիրության, պատվի և անձնուրացության ու մահի ընտրության առջև։

Եվ հայ զինվորը ընտրեց հայրենասիրությունն  ու պատիվը։ Հատկանշական է, որ կադրերը հանրայնացվել են ադրբեջանական սոցկայքերի կողմից։

Այս մասին իր սոցտիրույթում գրառում է կատարել նաև Նաիրա Զոհրաբյանը։ Գրառման մեկնաբանություններում մի օգտատեր պատմել է այդ դեպքի մասին և ասել, որ այդտեղ է գտնվել նաև նրա զարմիկը՝ Ալբերտը, և որ այդ բոլոր տղաներն էլ սպանվել են։

Իրեն պայթեցրած հերոսի լուսակարը պղտոր էր և նա անճանաչելի էր, իսկ այժմ տարածվել է նրա ավելի մաքուր լուսանկարը, որտեղ երևում է հերոսի հպարտ դեմքը։ Լուսանկարը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: