Երեկ՝ ապրիլի տասներկուսին, Նյու Յորքի մետրոյի «Երեսունվեցերորդ փողոց» կայարանում հրաձգություն է տեղի ունեցել։ Կայարանը լցվել է ծխով, ուղևորները խուճապի են մատնվել։ Այս մասին անմիջապես սկսեցին հայտնել նյույորքյան պարբերականները։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վիրավորված քաղաքացիները տասներեքն են։ Ոստիկանության աշխատակիցները Բրուքլին թաղամասի կայարանում պայթուցիկ սարքեր են հայտնաբերել: Ոստիկանությունը թվիթերում կոչ է արել քաղաքացիներին խուսափել կայարանի շրջակայքից։

Որոշ լրատվականներ հայտնել են 5 զոհերի մասին, բայց տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել։ Այս պահին կասկածյալը փնտրվում է։ Հայտնում են, որ նա կրել է բաճկոն, որն իրենից ներկայացնում է նարնջագույն աշխատանքային վերնահագուստ։ Կասկածյալը նաև կրել է հակագազ։

Սպիտակ տունը կապ է պահպանում Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի հետ։ Մետրոյի վագոնում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, գտնվել է նաև ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացի՝ Արմեն Հայրապետյանը, ով՝ որպես ականատես, որոշակի մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցածից։

Նա պատմել է, թե ինչ է իրականում տեղի ունեցել գնացքի վագոնում։ Արմեն Հայրապետյանի հարցազրույցը CNN-ին դիտեք ստորև։