Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանն ամուսնության 32-ամյակի առիթով ներկայացրել են հարսանեկան արխիվային լուսանկար


Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի ընտանիքն այս տարի տոնեց 32-ամյակը։ Երեսուներկու տարի նրանք սիրել, հարգել են միմյանց, հաղթահարել են դժվարություններ և ունեցել բազում երջանիկ օրեր։

Հիշելով հարսանիքը՝ նշում են, որ ավանդական հարսանք են ունեցել։ Դերասանուհին հիշում է, որ խնջույքը Տիգրանի տանն են անցկացրել։ Հումորով է հիշում, երբ դռան շեմին փորձել է կոտրել ափսեն, կոշիկի կրունկը պոկվել է։ Սկեսուր մայրիկը նոր կոշիկ է տվել։

Զույգը չի էլ հասկացել, թե ինչպես այս տարիներն ակնթարթի պես անցան։ Նրանք երկու դուստր ունեն և անսահման հպարտ ու երջանիկ են նրանցով։

Նրանց ծնունդով անսահման երջանիկ էր Տիգրանը և ընտանիքում երբեք  չի քննարկվել երրորդ երեխայի՝ տղայի ծնունդի մասին։ Ընտանիքում բոլորն արվեստագետ են։

Նելլին նշում է, որ իրենց ամենամեծ քննադատը ավագ դուստրն է․ նա ամեն բան դեմքին միանգամից ասում է։ Դերասանները տրամադրել են հարսանեկան արխիվային լուսանկար, որը ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: