Նարեն պարեցրեց ողջ դահլիճին․ հայ մասնակցի կրակոտ ելույթն արժի ևս մեկ անգամ դիտել


Մանկական Եվրատեսիլին սպասում էին գրեթե բոլորը։ Ամենամյան երաժշտական այս մրցույթը շարունակում իր ճանապարհը և տարեցատարի դառնում ավելի գեղեցիկ, շքեղ ու գերող։

Այս տարի Եվրատեսիլը Հայաստանում էր, այն էլ՝ քսաներորդ տարելիցը։ Հայաստանի համար դա պատիվ էր և հպարտություն, որ նախորդ տարի մեր մասնակիցը՝ Մալենան, Եվրոպայի համար ճանապարհ հարթեց դեպի Հայաստան։

Այս տարի էլ մեր մասնակիցը՝ Նարեն, հրաշալի ելույթ ունեցավ։ Նրա երգի ժամանակ դահլիճը վարակվել էր մեծ էներգիայով և անասելի ուրախ պարում էր։

Նրա ելույթը շատերին տպավորեց և նա բեմից գնաց անվերջանալի ծափողջյունների ներքո։ Նարեին մեծ ապագա է դեռ սպասվում։ Իր ելույթով հանդես եկավ նաև Մալենան և հանրությանը ներկայացրեց իր նոր երգը։

Իսկ վարը ներկայացված տեսանյութում առաջարկում  ենք ևս մեկ անգամ ականատես լինել հայ մասնակցի՝ Նարեի անկրկնելի կատարմանը։ Եվ վերջում հիշեցնենք, որ քսաներորդ եվրոտեսիլյան համերգում հաղթանակը բաժին հասավ Ֆրանսիային։


Понравилась статья? Поделиться с друзьями: