Նախաճաշ ալարկոտների համար․ համեղ և արագ


Նախաճաշը օրվա սննդընդունման ամենակարևոր հատվածն է և շատ կարևոր է, որպեսզի առավոտյան ընդունել այնպիսի սնունդ, որը օգտակար և անհրաժեշտ կլինի ողջ օրվա համար։

Իսկ վաղ առավոտյան պատրաստելը ոչ միշտ է ստացվում և մարդիկ ուղղակի դուրս են գալիս տանից առանց նախաճաշելու՝ հուսով, որ ճանապարհին կամ  աշխատավայրում կսրճեն և կթարմանան։ Այս նյութում առաջարկում ենք մի բաղադրատոմս, որն իդեալական նախաճաշ կարող  է լինել։

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը հինգ րոպե և հետևյալ մթերքները՝

Հավկիթ — 2 հ․

Աղ, պղպեղ

Բուսայուղ — 20 մլ

Լավաշ — 1 հ․

Պանիր — 20 գ

Անյուղ երշիկ

Լոլիկ

Կարագ — 10 գ

Ձուն աղի և պղպեղի հետ հարել, բուսայուղում պատրաստել ձվածեղ, որից հետո նույն չափով կտրած լավաշը դնել ձվածեղի վրա, շրջել և հակառակ կողմի վրա քերած պանիր լցնել, դասավորել երշիկը, պանիրը, ծալել կիսով չափ, պատել կարագով և մատուցել։

Պատրաստման մանրամասներին առաջարկու ենք հետևել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: