Նաիրա Զոհրաբյանը վերջին տարիներին քաղաքականությունից դուրս է եկել, բայց շարունակում է քաղաքական բովանդակությամբ գրառումներով հանդես գալ։

Այս անգամ նա հերթական սկանդալային գրառումն է կատարել, որտեղ ամոթանք է տվել Չեքիջյանին և Փելեշյանին և քննադատել մաեստրոներին։

Զոհրաբյանը նշել է՝ ժամանակին շատ է սիրել նրանց։ Նրանք իր հպարտությունը և հերոսն են եղել, ինչպես նաև՝ մաեստրոները։ Այժմ ամաչում է, որ պատերազմից հետո նրանց լռության համաիր։ Նաիրան մեղադրել է նրանց արցախցիների վրա թքած ունենալու մեջ։ «Ամաչում եմ՝ «քաղաքականությամբ չեմ զբաղվում» ամենազարհուրելի «արդարացման» համար։ Ես ձեզ սիրում էի»,- գրառումն ավարտել է Զոհրաբյանը։

Իսկ մեկնաբանություններում մի շարք օգտատերեր համաձայնել են Նաիրա Զոհրաբյանի հետ և հավելել, որ այդ ցուցակը բավականին մեծ է և շարունակել են մեղադրել այն արտիստներին,

ովքեր ուղղակի զբաղվում են իրենց գործով և չեն ցանկանում խառնվել քաղաքական որևէ ենթատեքստ ունեցող խոսակցություններում և քննարկումներում։