Ինչպես արդեն հայտնի է բոլորին՝ Սոնա Ռուբենյանը առաջիկայում կմայրանալ։ Երգչուհին հղիության վերջին ամսում է։ Սոնան հղիության վերջում միայն հայտարարեց այդ մասին։

Ողջ ընթացքում խնամքով թաքցնում էր այդ գեղեցիկ և բարի լուրը՝ չնայած այն հանգամանքին, որ համցանցային տիրույթում նրա հղիության վերաբերյալ լայն քննարկումներ էին ընթանում և այսօր էլ քննարկոմները դեռ շարունակվում են։

Օրերս էլ Սոնա Ռուբենյանը մի հրապարակում կատարեց՝ հարցնելով հետևորդներից կարծիքներ՝ տղա՞, թե՞ աղջիկ կունենա։ Մեկնաբանությունների թիվը հազարավորների էր հասնում, որոնց մեջ ուշադրություն գրավեց Նազենի Հովհաննիսյանի մեկնաբանությունը։

Նազենին գրել էր, որ Սոնայի պես տաղանդավոր ու լուսավոր աղջիկ կլինի, քանի որ Մերիկոն (հաղորդավարուհին նկատի է ունեցել երգչուհու քույրիկին) տղաների պլանը գերակատարել է, իսկ աղջիկները ազգի դաստիարակողն ու ձևավորողն են։

Մեկնաբանությունից հետո երգչուհու երկրպագուները պնդում են՝ Սոնան հենց աղջիկ կունենա, քանզի կարծում են, որ Նազենին դժվար թե սխալվի։