Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը աչքի է ընկնում համացանցային իր ակտիվությամբ։ Նա սիրում է հետևորդներին ներկայացնել և կիսվել իր կյանքի ուշագրավ մանրամասներով՝ լինի դա տխուր, թե ուրախ իրադարձություն։

Իսկ հետևորդների հետ սերտ շփումները պահպանելու նպատակով դերասանուհին հաճախակի կազմակերպում է հարց ու պատասխան ձևաչափային շփումներ։

Եվ ահա վերջին հարց ու պատասխանի ժամանակ բազմաթիվ հարցերի շարքում հայտնվեց նաև անձնական բնույթի մի հարց, որին դերասանուհին չզլացավ պատասխանել։ Հարցի բովանդակությունը հետևյալն էր՝ արդյոք դերասանուհու սիրտը սիրում է։

Մարիամը անկեղծացել է և պատասխանել՝ ո՛չ, նա դեռ չկա։ Չնայած այն բանին, որ Մարիամը և սիրելին բաժանվեցին՝ հանրությունը տևական ժամանակ շարունակ քննարկում էր, որ նրանք կրկին միասին են։ Սակայն դա այդպես չէ։

Զույգն ուղղակի պահպանել է ընկերական ջերմ հարաբերություններ։ Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։