Նա ատում է ամեն ինչ, որտեղ երջանկություն կա․ Լայմա Վայկուլեն պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի քննադատական գրառումներին


Ռոուսաստանում հանրության որոշ հատվածներ քննադատական վերաբերմունք են ցուցաբերում ժամանակին համերգներում ելույթներով փայլող որոշ աստղերի։

Այդ աստղերի թվում է ինչպես Ալլա Պուգաչովան, այնպես էլ Լայմա Վայկուլեն։ Այս երկու երգչուհիներին քննադատում է նաև  Մարգարիտա Սիմոնյանը, ով համացանցային իր օգտահաշվում երբեմն-երբեմն անդրադառնում է նրանց։

Մի առիթով Վայկուլեն ասել էր, որ ժամանակին ինքն ու Պուգաչովան կարողացել են պահել ողջ ԽՍՀՄ-ը։ Մարգարիտա Սիմոնյանն այս արտահյտության վրա ծիծաղել է և առաջարկել երգչուհիներին վերջապես կողմնորոշվել։

Իսկ բոլորովին վերջերս էլ Լայմա Վայկուլեն հայտարարել է, որ Մարգարիտա Սիմոնյանին ինքը վաղուց  է ճանաչում և հասկանում է մի բան, որ այդ կինը էթիկայի և բարոյականության ցանկացած նորմ արհամարող մարդ է։ Նա ատում է ամեն ինչ, որտեղ երջանկություն կա։

Նա ինչ-ինչ պատճառներով ատում է միանգամայն երջանիկ և ներդաշնակ զույգի Ալլա Պուգաչովային և Մաքսիմ Գալկինին։


Понравилась статья? Поделиться с друзьями: