Յանուկովիչը «հայրաբար» դիմել է Զելենսկուն․ ահա թե ինչ ուղերձ է հղել նախկին նախագահը ներկայիս նախագահին


Ուկրաինայում չարաբաստի պատերազմի ավարտի մասին խոսք անգամ չկա։ Երկրի ճակատագրով մտահոգված են բոլորը։ Եվ ահա ուղերձով Զելենսկուն է դիմում Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը։

Նա նշել է, որ ցանկանում է Զելենսկիին դիմել ինչպես նախագահ, նույնիսկ՝ հայրաբար իր խոսքը հղել նրան։ Ըստ Յանուկովիչի, եթե Զելենսկին երազում է դառնալ հերոս, ապա դա չի կարող կատարվել մինչև վերջին ուկրաինացու կռվելն ու մահը։

Հավելել է՝ հերոսությունը ցուցադրաբար չեն անում։ Դրանք կատարվում են աննկատ, անձնազոհությամբ մարդկային կյանքեր փրկելով։ «Ձեր 1-ին օրը խոստացաք պատերազմին վերջ տալ, և դրա համար ողջ Ուկրաինան աջակցեց ձեզ։

Կարող էիք դառնալ խաղաղության նախագահ, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ»,- ասել է Յանուկովիչը։ Ընդգծում է՝ ներկայիս նախագահհը շատ խորհուրդ տվողներ ունի, բայց նա պարտավոր է օր առաջ կանգնեցնել արյունահեղությունը։

Յանուկովիչը, ով տասներեք տարի դատապարտվել է դավաճանության համար։ Այս պահին նա գտնվում է Ռուսաստանում, հավաստիացնում է՝ երբ Զելենսկին դադարեցնի այս պատերազմը, բոլորը շնորհակալ կլինեն նրան։


Понравилась статья? Поделиться с друзьями: