Հայկոյի կորուստը միշտ թարմ կլնի ընկերների, հարազատների համար և երբեք էլ չեն կարողանա հաշտվել այդ ահռելի մեծ բացակայության հետ։

Նրանք անընդմեջ կիսվում են հիշողություններով և որոշակի պատմություններ, դրվագներ հանրայնացնելով՝ խոսում նրա մասին և այդ կերպ փորձում ինչ-որ կերպ փարատել կարոտը։ Այո՛, կարոտն անվերջանալի է։ Եվ գոնե այդ կերպ երգիչը կլինի նրանց հետ։

Հայկական էստրադայի մի շարք ներկայացուցիչներ իրենց առօրյայում արված հոլովակներին ու լուսանկարներին հաճախ են կցում իրենց լավագույն ընկերոջ՝ Հայկոյի ստեղծագործությունները, որոնք միշտ ասես ակտուալ լինեն։ Նրա երգերը չեն հնանում և չեն կորցնում իրենց ակտուալությունը։

Այս անգամ Հայկոյի հետ ունեցած հիշողության մի փոքրիկ դրվագով կիսվել է Արմեն Պետրոսյանը՝ Մենչը։ Նա հարայնացրել է Հայկոյի հետ համատեղ լուսանկար, որին կից գրել է․ «Մնաց միայն հիշողություն»։

Մենչի հետևորդները մեկնաբանություններում իրենց խոր ափսոսանքն են հայտնել կոմպոզիտորի կորստի հետ կապված։