Միկա Ղափլանյանը և Մարիամ Ադամյանն ամունացել են․ մանրամասներ հարսանիքից և ուշագրավ լուսանկարներ


Դերասաններ Միկա Ղափլանյանն ու Մարիամ Ադամյանը երեկ միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել։ Դերասանական հայտնի զույգը դեռ վաղուց է միասին, սակայն նրանք անձնական կյանքը մշտապես հեռու են պահել հանրությունից։

Նրանք այդ մասին խոսել չեն սիրում։ Երիտասարդ դերասանները հանրության կողմից հասցրել են բավականաչափ սիրվել։

Նրանց մասնակցությամբ հեռուստասերիալները հեռուստադիտողը սիրով է դիտում։ Կյանքի կարևորագույն իրադարձության համար Մարիամն անչափ նուրբ զգեստ էր ընտրել։ Այն նեղ, երկար զգեստ էր երկար, նուրբ քողով։ Զգեստին հարսնացուն համադրել էր նուրբ ծաղկեփունջ։ Մարիամի տեսքն ուղղակի շլացնող էր և անչափ սազում էր դերասանուհուն։

Զույգն անսահաման երջանիկ տեսք ուներ։ Նրանց երկրպագուներն ակեղծորեն ուրախացել են սիրելի դերասանների միության համար և հանդես եկել ջերմ ու բարի շնորհավորանքներով և օրհնանքներով։

Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և մաղթանքներին, իսկ հարսանյաց որոշակի լուսանկարներ սիրով ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: