«Միլային քնեցրել ու թռել ենք». Սիլվա Հակոբյանն ամուսնու հետ


Սիլվա Հակոբյանը բավական ակտիվ է համացանցում։ Նա իր անձնական օգտահաշիվներում ներկայացնում է իր կյանքում տեղ գտած կարևոր և հետաքրքրական իրադարձությունները, կիսվում հետևորդների հետ դրվագներով, որոնք մեծ ջերմությամբ են ընդունվում երգչուհու երկրպագուների կողմից։

Օգտատերերը հատկապես սիրում են Միլայի մասնակցությամբ կադրերը։ Սիլվայի դուստրը համացանցի աստղ է դարձել։ Սիլվայի վերջին օրվա հրապարակումներում Միլան բացակայում է։

Երգչուհին «պատմություններ» բաժնում մի քանի լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ կա՛մ միայնակ է, կա՛մ ամուսնու հետ։ Նա լուսանկարները մակագրել է․ «Միլային այս սթորիներում չփնտրեք», այնուհետև մեկ այլ լուսանկարին կցել է․ «Որովհետև իրեն քնեցրել ու թռել ենք»։

Երգչուհին դստերն իր հետ ամենուր տանում է․ տարաբնույթ միջոցառումների, զբոսանքների, անգամ համերգների, որտեղ փոքրիկ հրաշքը նույնիսկ բեմ է բարձրանում մայրիկի հետ։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցային հարթակներում «պատմություններ» բաժնում հանրայնացրած ցանկացած տեղեկատվություն քսանչորս ժամ հետո կորցնում է իր հասանելիությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями: