Եղանակներն արդեն սառն են և մեկ բաժին տաք, համեղ ապուրից կարծում ենք ոչ ոք չի հրաժարվի։ Ապուրները բազմազան են թե՛ տեսակով, թե՛ համային առատությամբ։

Այս նյութում ձեզ ենք ներկայացնում միանգամից հինգ ապուրի բաղադրատոմս։ Պատրաստեք որը կցանկանաք կամ էլ բոլորը միասին և հիացրեք ընտանիքին։ Հավատացնում ենք, որ այս ապուրներն ուղղակի կհիացնեն ձեզ։

Ներկայացված ապուրների շարքում առաջինը պանրային և հավի սրտիկներով ապուրն է, հաջորդը սնկով ապուրն է, որը պատրաստվում է 15 րոպեում, այնուհետև հերթը կրկին արագ պատրաստվող ապուրինն է, որը կոչվում է Որսորդ։

Չորրորդ համեղ ապուրը Ձմեռայինն է, իսկ վերջում ներկայացված է Սերուցքային ապուրը, որը կրկին անչափ համեղ է։

Եթե այս ապուրներից որևէ մեկը գրավեց, ապա այն կարող եք պատրաստել՝ հետևելով վարը կցված տեսայութում ներկայացաված հաջորդական քայլերին։ Պատրաստման հաճելի ընթացք ենք մաղթում և իհարկե բարի ախորժակ։