«Միայն հիմա ենք գիտակցում, որ արել ենք մի արարք, որը․․․»․ Էրեբունիում նկարահանած տեսանյութի «հերոս»-ը ուղերձ է հղել


Արդեն մի քանի օր է ինչ համացանցը քննարկում մի խումբ ռուս երիտասարդների կողմից նկարահանված ֆիլմը, որի բովանդակությունը, մեղմ ասած, պատշաճ ձևաչափ չունի։

Նրանց տեսանյութն ուղղակի վիրավորանք է հասցրել հայ ժողովրդին։ Եվ ահա մեծ աղմուկ բարձրացրած քննարկումները, քննադատությունները, վիրավորական խոսքերը, ըստ երևույթին, հասել է նաև նկարահանող անձնակազմին և ահա նրանցից մեկը՝ Ստասը, հասկացել է, թե որքան տգեղ արաք են կատարել և ուղերձով է հանդես եկել։ Ստասը ներողություն է խնդրել իրենց չմտածված արարքի համար։

Տեղեկացրել, որ իրենք չեն իմացել Էրեբունի ամրոցի նշանակության մասին և չմտածված կերպով վիրավորել են հայ ժողովրդի զգացմունքները։ Նա մասնավորապես գրել է․ «Ես պատասխանատու եմ իմ ընտանիքի համար: Խոսում եմ նաև կնոջս անունից։ Սիրելի հայ ժողովուրդ, ես ներողություն եմ խնդրում մեր արարքի համար:

Մենք չգիտեինք, որ Էրեբունի ամրոցը սուրբ օբյեկտ է: Միայն հիմա ենք գիտակցում, որ արել ենք մի արարք, որը վիրավորել է հայ ժողովրդի զգացմունքները, ովքեր միշտ այդքան բարի են եղել մեր հանդեպ: Հավատացեք՝ մենք չէինք ուզում վիրավորել որևէ մեկի զգացումը և անկեղծորեն զղջում ենք մեր արարքի համար:

Մենք հեռացրել ենք այդ տեսանյութը անմիջապես, երբ հասկացանք, որ այն վրդովվեցրել է հանդիսատեսին, ինչպես նաև ջնջել ենք մեր բոլոր ալիքները սոցիալական ցանցերից: Այլևս նման տեսանյութեր չենք պատրաստի: Ներողություն ենք խնդրում»։


Понравилась статья? Поделиться с друзьями: