Քաղաքացի Աստղիկ Ավետիսյանը գնալով պոլիկլինիկա հերթական բուժզննման՝ ստացել է հետևյալ պատասխանը․ «Պետպատվերի գումարը սպառվել է»։

Ընդ որում՝ այս պատասխանը քաղաքացին մի քանի հիվանդանոցներում է ստացել։ Եվ հոգնելով հիվանդանոցից հիանդանոց գնալով՝ դիմել է մասնավոր կլինիկա։ Սա խնդիիր է, որը անհապաղ լուծում է պահանջում։ Այս մասին խոսել է և կարծիքն է հայտնել հայտնի բժիշկ Վահե Տեր-Մինասյանը։

Բժշկի խոսքով տարիներ առաջ՝ նախկին իշխանությունների օրոք պոլիկլինկաներում «խայտառակ իրավիճակ» էր տիրում․ պետությունը չէր փոխանցում գումարները, հիվանդանոցները բուժում էին քաղաքացիներին և դեռ մի բան էլ հարկ վճարում։

Այժմ նման խնդիրները վերացել են, սակայն փոխարինելու են եկել այլ խնդիրներ, օրինակ՝ պետպատվերի հետ կապված խնդիրները, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։

Վահե Տեր-Մինասյանը նշում է, որ ստիպված մերժում են այնպիսի հիվանդի, որը, օրինակ՝ զոհված զինվորի մայր է։ Առավել մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։