«Մեր միջև հազարավոր կիլոմետրերի հեռավորություն կար, բայց ես ամեն րոպե զգում էի, որ նա կողքիս է»․ Միշոյի կինը՝ իրենց սիրո և ռեփերի վերաբերմունքի մասին


Հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը, ով ռեփեր Միշոյի կինն է, ինսթագրամյան իր օգտահաշվում ակտիվ է։ Միշոն հայ հանրության կողմից սիրված ռեփեր է։

Նրա կինը երբեմն սոցհարթակի «պատմություններ» բաժնում հարց ու պատասխան ձևաչափով շփվում է հետևորդների հետ։ Հաղորդավարուհին կրկին անգամ պատրաստակամություն է հայտնել պատասխանել երկրպագուների հարցերին։

Հետևորդներից մեկին հետաքրքրել էր, թե հայտնի զույգից 1-ինն ո՞վ է սիրո խոստովանություն արել, ինչին ի պատասխան Սոնան գրել է, որ 1-ինը Միշոն է եղել։

Պատմել է, որ նրանց միջև հազարավոր կիլոմետրեր է եղել, բայց Սոնան ամեն րոպե և ամեն վայրկյան զգացել է իր կողքին նրա ներկայությունը։ Իսկ հարցին, թե ռեփեր ամուսնու ո՞ր երգն է հավանում, հաղորդավարուհին գրել է, որ բոլոր երգերն էլ հավանում է։

Հայտնի զույգն ամուսնացած է վեց տարի։ Նրանք ունեն մեկ տարեկան որդի։ Զույգը հանրության կողմից սիրված և օրինակելի ընտանիք է։


Понравилась статья? Поделиться с друзьями: