Արմինկան տարիներ առաջ կորցրել է հորը։ Նա երբեմն հետևորդներին պատմում է իր անասելի մեծ կարոտի մասին։ Երգչուհին այսօր հայրիկի մասնկացությամբ մի արխիվային լուսանկար է հանրայնացրել, որին կից կատարել է գրառում և խոսել նրա մասին։

Հրապարակումը երգչուհին կատարել է հոր ծննդյան օրվա առիթով։ Արմինկան մասնավորապես գրել է․ «Այսօր հայրս կդառնար 85 տարեկան: Միակ բանը, որի համար շատ նեղվում եմ՝ Ալեքսի մեծանալն ու կարգին տղա դառնալը չտեսավ:

Բայց վստահ եմ, որ մեր բոլորի սերն ու կարոտը մշտապես հասնում է իրեն՝ հավերժության մեջ: Պապ ջան, թող խաղաղություն լինի քեզ համար երկնքում։

Էս լուսանկարն արվել է 1986թ-ին՝ եղբորս խնդրանքով, երբ նա գտնվում էր ծառայության մեջ՝ սովետական բանակում: Մեր ընտանիքի՝ թերևս միակ ընտանեկան (թեև թերի) լուսանկարը»։ Արմինկայի ընտանիքը դժվարին օրեր շատ է ունեցել։

Երգչուհին նաև կորցրել է եղբորը, սակայն նա այնքան ուժ ու կոով ունի, որ կարողցաել է դիմակայել բոլոր դժվարություններին։