Վարդուհի Վարդանյանի հարսիկը՝ Մերի Ղազարյանը, մեծ ակտիվություն ունի համացանցային հարթակում։ Մերին պատմում է իր կյանքի ուշագրավ մանրամասները և ակտիվ շփումներ հաստատում իր հետևորդների հետ, որոնց թիվը հասնում հազարավոների։

Մերիի և Ռուբենի ամուսնությունը մեծ ջերմությամբ ընդունվեց հանրության կողմից և առավել մեծ ջեմությամբ ընդունվեց նաև Մերիի հղիության լուրը։

Հայտնի շատ դեմքեր հուզիչ հրապարակումներով էին հանդես գալիս՝ պատկերացնելով Վարդուհուն տատիկի դերում և մեծ ափսոսանք հայտնում նրա երիտասարդ կյանքի ընդհատման համամր։ Եվ ահա լույս աշխարհ է եկել Մերիի և Ռուբենի առաջնեկը։

Զույգը դուստր է ունեցել, ում անվանակոչել են Վարդուհի։ Այդ մասին Մերին հայտնել էր դեռ ավելի վաղ։ Հաջորդիվ հրապարակման մեջ Մերին գրել է․ «Մենք քեզ սպասում էինք»։

Մերիի հետևորդները ջերմորեն շնորհավորել են զույգին և առողջ ու խաղաղ մանկություն մաղթել փոքրիկին։ Մենք նույնպես միանում են բոլոր շնորհավորանքներին և ջերմագին մաղթանքնեին։