Արդեն երրորդ օրն է, ինչ գումարվել է ութերորդ ԱԺ նիստը։ Հանրությունը ականատես է նիստերի, որոնք ուղեկցվում են վեճերով, վիրավորանքներով։

Հանրության որոշակի հատված չի կարողանում պատկերացնել ԱԺ հետագա աշխատանքը։ Այս մասին խոսել է նաև Իշխան Սաղաթելյանը։

ԱԺ ամբիոնից Սաղաթելյանն ասել է , որ իրենց թիմը պատկերացում չունի, թե ինչպես համաձայնության կգան իշխանությունների հետ, ում օրոք կորցրել են հայրենիքի որոշ մաս, ունեցել են հազարավոր զոհեր, վիրավորներ և տները կորցրած մարդիկ։

Այնուհետև շարունակելով խոսքը՝ նշել է, որ չեն կարող համերաշխ լինել նրանց հետ մի շարք պատճառներով, որ իշխանության գործունեության արդյունքում վտանգված է հայրենիքը և, որ իշխանությունը իրենց ընկերներին առաջադրել է կեղծ մեղադրանք և կալանավորված է պահում։ Խոսքը եզրափակել է հետևյալ մտքով․ «Այս իշխանության հետ ապագա չկա»։

Հավելենք նաև, որ այսօրվա նիստին պատգամավորները պետք է ընտրեն ԱԺ փոխնախագահ, որին հավակնում է նաև Սաղաթելյանը։