Մենչի դուստրը վթարի է ենթարկվել. նա բացառիկ կադրեր է հրապարակել դեպքի վայրից․ տեսանյութ


Արմեն Պետրոսյանի՝ Մենչի ավագ դուստրը սոցիալական հարթակներում բավականին ակտիվ է։ Նա գրեթե ամեն օր հետևորդներին ցույց  է տալիս իր օրվա մանրամասները։

Էլինան նշանադրված է և ամիսներ առաջ՝ իր տարեդարձի օրը,  հայրիկի կողմից շքեղ մեքենա էր նվեր ստացել։ Այս մասին նա մեծ ուրախությամբ հայտնել է հետևորդներին։

Եվ ահա օրերս էլ ցույց է տվել, թե ավտովթարի հետևանքով ինչպես է վնասվել մեքենան, այնուհետև ցույց է տվել վնասված, արյունոտ ձեռքերը։

Հանրայնացված կադրերին կից Էլինան Աստծուց շնորհակալություն է հայտնել, որ ամեն բան լավ ավարտ է ունեցել, սակայն տեղեկացրել է իր լսարանին, որ առաջիկա օրերին պասիվ կլինի։ Մենչի դուստրը, չնայած իր երիտասարդ տարիքին, աշխատանքային բուռն գործունեություն ունի․ նա դիզայներ է և շատ  է սիրում իր աշխատանքը։

Էլինայի հրապարակումերի մասին մանրամասն, ինչպես նաև մի քանի այլ լուսանկարներ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: