Մեղրով տորթը այն թխվածքների շարքին է դասվում, որ մշտապես սիրելի և ընդունելի է։ Մեղրով տորթի բազմաթիվ բաղադրատոմսեր կան, որոնցից մեկով էլ այսօր կկիսվենք ձեզ հետ։

Խմորը` տապակի մեծությունը 30×40
4 խոշոր ձու
1.5 բաժակ շաքարավազ (300գ)
200 գ կարագ
4 ճ/գ մեղր
2 պտղունց աղ
2 թ/գ սոդա (փխրեցուցիչով Չփոխարինել)
4 բաժակ ալյուր խմորի մեջ (800գ)
+1 բաժակ ալյուր (սեղանի վրա գնդելու և գրտնակելու համար )
⠀
Կրեմի համար օգտագործեք ցանկացած տեսակի կրեմ
⠀

Ձուն շաքարավազի և մի քիչ աղի հետ հարել մինչև սպիտակի մյուս բոլոր և միացնել մյուս բաղադրիչները, բացի ալյուրից: Պահել եռացող ջրով մեկ այլ կաթսայի վրա մինչ կարմրելը: Այդ ընթացքում դանդաղ խառնել (տևում է 1 ժ)։ Երբ արդեն խմորը պատրաստ է, վերցնում ենք գոլորշու վրայից և անմիջապես ավելացնում ենք ալյուրը, խառնում: Սեղանին լցնում ենք ևս 1 բաժակ ալյուր և ստացված պինդ խմորը, որը դեռ տաք է, հունցում ենք մինչև որ ձեռքերին չկպչի: Բաժանել 4 մասի, գնդերը դնել պոլիէթիլենային թաղանթի մեջ 15 ր հանգստանալու համար:

Գունդը ալյուրի օգնությամբ բացել, գրտնակի վրա փաթաթած վիճակում տեղափոխել տաք, կարագով և ալյուրով պատված տապակի հակառակ կողմի վրա: Թխել 180 աստիճան ջեռոցում 4 ր։ Թխվելուց հետո նույն պահին դանակով կողքերից ուղղացնում ենք` հետո դա կօգտագործեք փշուրի համար և երկար դանակով անցնում ենք խմորի տակով, որ անջատվի թավայից:

Ամեն անգամ շերտը փռելուց առաջ տաք տապակի վրա պետք է քսել կարագ ու ալյուր ցանել: Պատրաստի շերտերի վրա քսել կրեմը, ամեն մեկից հետո թույլ սեղմել։ Վերջում ծածկել փշրանքով: Թողնել 3 ժ սենյակային ջերմաստիճանում՝ զով վայրում, ապա տեղափոխել սառնարան: