«Մեղրի, դեկտեմբեր, մանուշակ․․․»․ Գագիկ Սուրենյանն ապշեցրել է հանրությանը


Եղանակը շարունակում է զարմացնել մարդկանց, իսկ Գագիկ Սուրենյանը շարունակում է ամենագեղեցիկ ձևով մատուցել եղանակային հրաշքները։ Մենք՝ բոլորս, սովոր ենք և բնությունն էլ հենց այդպես է սովորեցրել, որ ծաղիկներ տեսնենք գարնանը։

Մանուշակը համարվում է գարնան առաջին ծաղիկներից մեկը։ Բայց այ քեզ զարմանք, արի ու տես, որ մանուշակներ կարելի է տեսնել և անգամ զմայլվել մանուշակի մեկ գեղեցիկ փնջով դեկտեմբերի ավարտին։

Գագիկ Սուրենյանը անսովոր մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ հստակորեն երևում է մանուշակների գեղեցիկ, հրաշք մի փունջ։ Լուսանկարին կից Սուրենյանը լակոնիկ մի գրառում է կատարել, որտեղ ամեն ինչ ավելին, քան ասվում է։ Գագիկ Սուրենյանը մասնավորապես գրել է․ «Մեղրի, դեկտեմբեր, մանուշակ․․․»։

Գագիկ Սուրենյանի այս հրապարակումը առաջ է բերել օգտատերերի զարմանքը, բայց և մարդիկ չեն կարողացել թաքցնել հիացմունքը։

Լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից և առաջարկում հիանալ գարնանային պատկերով ձմռանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: