«Մեկը կա՝ ինձ թաքուն սիրում է և խանդում, խանդից սկսում է․․․»․ Անահիտ Մուտաֆյան


Անահիտ Մուտաֆյանը շարունակում է իր մեծ ակտիվությունը համացանցային տիրույթում։ Նա համացանցում արտահայտում է իր կարծիքը տարաբնույթ իրադարձությունների վերաբերյալ։

Դերասանուհին չնայած իր աշխատանքային ծանր գրաֆիկին՝ կարողանում է ժամանակ գտնել և միանալ ընդդիմադիների երթերին և ցույցերին։ Անահիտը հանրությանը հորդորում է ակտիվ մասնակցել և միանալ հայրենիքի փրկության գործընթացին։

Դերասանուհին գրառումներով է հանդես գալիս, որտեղ նշում է, որ իր ներկայությունը Ֆրանսիայի հրապարկում անձերով, առաջնորդներով պայմանավորված չէ․ նա այնտեղ է, քանի որ իրեն մտահոգում է հայրենիքի ճակատագիրը։ Երբմեն էլ դերասանուհու գրառումները հումորային են լինում։

Նա այս անգամ գրել է․ «Մեկը կա՝ ինձ թաքուն սիրում է և խանդում, խանդից սկսում է իմ հավանած տղամարդկանց քաղաքականապես փչացնել։ Հորդորում եմ՝ արտահայտի իր զգացմունքները և չփչացնի իմ սիրելի քաղգործիչներին»։

Դերասանուհին, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ում նկատի ունի։ Նա մեկնաբանություններում միայն նշել է, որ դա իր և սիրելիների դժբախտությունն է։


Понравилась статья? Поделиться с друзьями: