Սոֆի Դևոյան կրտսերը շարունակում է մեծ ակտիվություն պահպանել համացանցային իր հարթակում։ Վերջերս պարուհուն քննադատել էին որոշ օգտատերեր և նշել, որ նա անձնական կյանքից ամեն մանրուք հանրայնացնում է և ասես ապրում է հասարակության համար։

Նրանք կարծում են, որ այդչափ հանրային լինելը լավ չէ և անգամ տգեղ է։

Սոֆին անդրադարձ է կատարել օգտատերերի այդ մեկնաբանություններին և նշել, որ իր կյանքում որոշումներ ինքն է կայացնում և ինքն ապրում է այնպես ինչպես ի՛նքն է հարմար գտնում և որ խորհուրդների կարիք ինքը բնավ չունի։

Եվ, իհարկե, չնայելով այս ամենին՝ պարուհին շարունակում է ակտիվ շփումները իր հետևորդների հետ, որոնց մեծ մասին դուր է գալիս պարուհու համացանցային նման ակտիվությունը։ Այս անգամ Սոֆին տխուր հրապարակում է կատարել։

Նա պապիկի՝ Գեորգի Կիմիչի հետ համատեղ լուսանկարի հրապարակմամբ է հանդես եկել, որը մակագրել է․ «Մեկ տարի առանց քեզ»։