Մարիամ Ալեքսանյանը հայտնել է, որ լավ գող է․ ի՞նչ է գողացել դերասանուհին և ո՞ւմից


Դերասանուհիներ Մարիամ Ալեքսանյանը և Եվա Զոհրաբյանը մտերիմ ընկերուհիներ են։ Նրանք միասին են նկարահնվում։ Ստացվում է, որ ընկերուհիներն աշխատում են միասին և նաև միասին են անցկացնում ազատ ժամանակը։

Նրանք հետաքրքիր դրվագներ են ստեղծում նաև համացանցում՝ զվարճացնելով իրենց հետևորդներին։ Բանն այն է, որ Եվա Զոհրաբյանը վերջին շրջանում բավականաչափ ակտիվացել է ինսթագրամյան իր հարթակում։

Նա նշել է, որ որոշում է կայացրել բլոգ վարել և կպատմի, թե ինչպես է անցնում իր առօրյան, ինչպես է դիմահարդարվում և այլն։

Դիմահարդարման հոլովակի ժամանակ նա նշել է, որ Մարիամ Ալեքսանյանը հրաշալի է դիմահարդարվում  և նկարահանման հրապարակում նրան նայելիս թվում է, թե պրոֆեսիոնալ դիմահարդարի մոտ է եղել։

Եվ ահա Մարիամը կիսվում է Եվայի հոլովակի մի  դրվագով, որը մակագում է․ «Բացի լավ դիմահարդարից, նաև լավ գող եմ»։ Մարիամը նկատի է ունեցել այն, որ ինքը կրում է նույն մազակալը, ինչ՝ Եվան:


Понравилась статья? Поделиться с друзьями: