«Մարդ՝ ֆանտաստիկ գեղեցկությամբ․․․»․ Տիգրան Քեոսայանի շնորհավորանքը կնոջը հիացրել է օգտատերերին


Այսօր՝ ապրիլի վեցին, իր տարեդարձն է տոնում Մարգարիտա Սիմոնյանը։ Մարգարիտան Տիգրան Քեոսայանի կինն է։ Հայկական ընտանիքը վաղուց բնակություն է հաստատել Ռուսաստանում։ Այս ընտանիքի բոլոր անդամները ՌԴ քաղաքացիներ են։

Հայտնի է, որ Մարգարիտան Ռուսաստանը համարում է իր հայրենիքը և անչափ մեծ սեր է տածում դեպի այդ հայրենիք։ Կնոջ ծննդյան առիթով յուրօրինակ շնորհավորանք է հղել հայտնի լրագրող հաղորդավարի ամուսինը՝ Տիգրանը։

Նա գրել է․ «Շնորհավորում եմ կնոջս և երեխաներիս մորը՝ Մարգարիտա Սիմոնյանին, իր ծննդյան առիթով։ Մարդ՝ ֆանտաստիկ գեղեցկությամբ, անսովոր մտքով և որ գլխավորն է՝ աներեր հավատքով դեպի մեր հաղթանակ։

Հպարտանում եմ քեզնով, սիրելի՛ս»։ Ամուսինների հետևորդներն ու կողմնակիցները հիացել են Տիգրանի գրառմամբ, միացել շնորհավորանքին և լավագույն մաղթանքներով հանդես եկել։

Մարգարիտա Սիոմոնյանը շոյված է զգացել նման շնորհավորանքից և իր սոցհարթակում կիսվել է ամոււսնու գրառմամբ և կից գրել․ «Աչքով կտան»։


Понравилась статья? Поделиться с друзьями: