Մարգարիտա Սիմոնյան և Տիգրան Քեոսայան ամուսինները ստեղծել են հայկական ընտանիք Ռուսաստանում։ Նրանք մշտապես ապրել են այնտեղ և համարվում են ՌԴ քաղաքացիներ։

Մարգարիտան չափազանց ակտիվ է համացանցում և հաճախ է ցույց տալիս, թե ինչպես են անցնում ընտանեկան տարաբնույթ իրադարձություններն իրենց ընտանիքում։

Նրանց ընտանիքում յուրօրինակ իրավիճակ կա։ Բանն այն է, որ Տիգրանը մինչ Մարգարիտայի հետ ամուսնանալը Ալյոնա Խմելնիցկայայի հետ էր ամուսնացած։

Շատերին կթվա, թե Մարգարիտան և Ալյոնան չեն ցանկանա, որ ինչ-որ կերպ իրենց խաչմերուկները հատվեն, բայց ի զարմանս շատերի՝ նրանք ջերմ հարաբերություններ ունեն և ավելին՝ արդեն ավանդույթ է դարձել հունվարի մեկին հավաքվել Տիգրանի և Մարգարիտայի տանը ու ուրախանալ, որտեղ անպայմանորեն մասնակցում է նաև Ալյոնան։

Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, որ այդ օրը խաշի բաց դռների օր է իրենց տանը։

Հավաքվում են բոլոր մտերիմներով, կազմակերպվում է նվերների հանձնման արարողություն և յուրաքանչյուրը նվեր ստանալու դիմաց երգում է, պարում կամ ինչ-որ ցանկանում է, իսկ Ալյոնան էլ ավանդույթ դարձած շպագատն է ցուցադրում։ Մարգարիտան նաև ուշագրավ դրվագներ է ներկայացրել ամանորյա հավաքույթից։