Մայրս հիմա առողջ է. Անուշիկ Ալավերդյանը հուզիչ գրառում է կատարել մայրիկի ծանր հիվանդության մասին


Անուշիկ Ալավերդյանը, ով երգարվեստում իր ուրույն տեղն է ստեղծել և վայելում է երկրպագուները սերն ու հարգանքը, երկար ժամանակ է ինչ բեմում չէ և նոր ստեղծագործություններով հանդես չի գալիս։

Եվ ահա տևական ժամանակ անց երգչուհին հրապարակում է կատարում համացանցային իր տիրույթում, որից էլ պարզ է  դառնում բացակայության պատճառի մասին։

Անուշիկը հանրայնացրել է մայրիկի հետ համատեղ լուսանկար, որին կից գրառման մեջ հայտնել է, որ իր ընտանիքը 2022 թվականը հոգու մեծ հանգստությամբ և երջանիկ է փակում, քանի որ մայրիկը, ով վատառողջ էր, այլևս բուժված է։

Այնուհետև շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այդ դժվարին օրերին իրենց կողքին են եղել։

Անուշիկ Ալավերդյանը ընտանիքի հետ միասին ողջ տարի պայքարել է մայրիկի առողջության համար  և հաղթանակած դուրս եկել։ Երգչուհու գրառման մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: