Իննա Խոջամիրյանն այս օրերին Հայաստանից դուրս է գտնվում։ Դերասանուհին որոշել է ճամփորդել։ Նա այցելել է Պրահա, այնուհետև Գերմանիա։

Իննան պարբերաբար հրապարակումներ է կատարում և ներկայացնում ճամփորդությունից հետաքրքրական դրվագներ և կիսվում հետևորդների հետ իր տպավորություններով և զգացողություններով։ «Չեմ հասկանում ինչո՞ւ է միայն Փարիզը համարվում սիրո քաղաք»,- Պրահայով հիանալիս ասել է դերասանուհին։

Իննան հայտնել է, որ երբ մեկնեց Պրահայից եղանակը փոխվեց, դադարեցին անձրևները և նշմարվում էր արդեն արևը, իսկ այժմ էլ, երբ Իննան գտնվում է Գերմանիայում, սկսվեցին անձրևները։

Դերասանուհին ուղիղ եթերում մայրիկից ներողություն է խնդրել, որ այդպես էլ անձրևանոց չի վերցրել իր հետ։ Իննան ցույց է տվել Գերմանիայի քաղաքների գեղեցիկ և տեսաժան վայրերը և հիացել դրանցով հետևորդների հետ միասին։

Նա ամբողջովին թրջված շարունակում էր քայլել և հիանալ գեղեցիկ վայրերով։ Իսկ եթե ցանկանում եք ճամփորդել դերասանուհու հետ, դիտեք վարը ներկայացված տեսանյութը։