«Ճուտիկս ծնվեց»․ Բեն Ավետիսյանը հրապարակել է դստեր և կնոջ լուսանկարը ծննդատնից


Օրեր առաջ լուրեր էին տարածվել, որ լույս աշխարհ է եկել դերասան Բեն Ավետիսյանի առաջնեկը։ Դերասանի կինը՝  դիմահարդար Դիանա Տոնոյանը, համացանցային իր հարթաքում տեղեկացրեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։

Բանն այն էր, որ դիմահարդարը ինսթագրամյան հարթակում հին տեսանյութ էր հանրայնացրել, որտեղ հղիությունը չկար։ Նրա հետևորդները կարծել էին, թե նրանց դուստրը ծնվել է։

Եվ ահա այսօր արդեն փոքրիկը ծնվել է։ Այս մասին սոցիալական իր հարթակում տեղեկացրել է Բեն Ավետիսյանը։ Նա անչափ ջերմ լուսանկար է հանրայնացրել, որտեղ ընտանիքի հետ է՝ կնոջ և նորածին դստեր։մ Նրանք գտնվում են ծննդատանը։

Հիշեցնենք, որ նրանք  մշտական բնակություն են հաստատել Ամերիկայում և այժմ գտնվում են օվկիանոսից այն կողմ։

Լուսանկարը դերասանը մակագրել է․ «Ճուտիկս ծնվեց»։ Շնորհավորում ենք ԴԻանային և Բենին կյանքի այս գեղեցիկ իրադարձության առիթով, և փոքրիկին  խաղաղ երկինք, առողջ մանկություն։


Понравилась статья? Поделиться с друзьями: