Ղազախստանի մասնակիցը ելույթից անմիջապես հետո հայերենով խոսք հղեց հայերին․ ուշագրավ տեսանյութ


Եվրոտեսիլյան քսաներորդ հոբելյանական համերգը, որը կայացավ Հայաստանում, այլևս պատմություն է։ Այն երեխաների համար կմնա որպես կարիերայի լավ փորձի, ծանոթությունների, շփումների և լավ հիշողությունների մի գեղեցիկ էջ։

Գեղեցիկ էջն արդեն փակված է, սակայն ինչպես միշտ մեծ համերգի ժամանակ կարևորագույն և հետաքրքրական դեպքերի պակաս չի լինում։

Հրաշալի այս համերգից առաձնացրել և ցանկանում ենք ներկայացնել Ղազախստանի մասնակցին։ Բանն այն է, որ  այս տաղանդավոր տղան հայերեն լեզվին տիրապետում է և չի վարանում հայերին շռայլել գեղեցիկ բառեր և ընդգծել, որ Հայաստանն ու հայերին շատ է սիրում։

Դեյվիդ Չարլինը արդեն մի անգամ ցույց էր տվել հայերեն լեզվի իր իմացության կարողությունները և հիացրել հայերին։

Իսկ այժմ էլ տղան համերգի ժամանակ՝ իր ելույթից անմիջապես հետո, հայերենով բղավեց, որ սիրում է Հայաստանին։ Վարը ներկայացված տեսանյութւոմ առաջարկում ենք դիտել Դեյվիդի ելույթի այդ գեղեցիկ և ոգևորող պահը։


Понравилась статья? Поделиться с друзьями: