Ձվով պատրաստված ուտեստները բազմազան են և շատերի քիմքին հաճելի։ Ներկայացնում ենք ձվով ուտեստ, որն անչափ համեղ է ստացվում։

Այն կարելի է մատուցել նախաճաշին, ճաշին և նաև ընթրիքն։ Առաջին հայացքից այն բլիթի տեսք ունի։ Ստացվում են նուրբ և անչափ հաճելի և ախորժաբեր բույրով ուտեստ։

Եվ այսպես, այն պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները․
Հավկիթ — 5 հ․
Ալյուր — 130 գ
Կաթ — 130 մլ
Աղ — 0.5 թ․գ․
Կարծր պանիր — 150 գ
Կանաչ սոխ — 20 գ
Լոլիկ — 150 գ
Ձվային այս բլիթների պատրաստումն անչափ դյուրին է ստացվում և արագ։

Եվ այսպես, հավկիթները, ալյուրը և կաթը միասին հարել։ Հարել այնքան, որ ստացվի համասեռ զանգված, ապա զանգվածին միացնել մանրացված կանաչ սոխը և մանրացված լոլիկը, համեմել և տապակել 2 կողմից, վերջում վրան շաղ տալ քերած պանիր։

Պատրաստման ողջ մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։