Օրվա եղանակը բոլորի համար է որոշիչ դարձել։ Բոլոր պլաննեի իրագործումը որոշոկի առումով կախված է եղանակից, իսկ երբեմն էլ՝ մեծ մասով։

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները առաջ են բերել եղանակային մի շարք անոմալություններ։ Եվ այսօր եղանակն անսպասելի ու կտրուկ շրադարձներ կարող է ունենալ։ Մենք գտնվում ենք բնության զարթոնքի, վերածննդի հետ ասոցացվող եղանակի մեջ։

Այսօր գարնան չորրորդ օրն է, տրամադրությունները գարնանանյին, սակայն դրսում այնքան էլ կարծես գարուն չկա։ Գագիկ Սուրենյանը համացանցային իր հարթակում տեսանյութ է հանրայնացրել, որն արված է Թալինից։ Թալինում խստաշունչ ձմեռ է․ առատ և հեքիաթային ձյուն։

Այս օրերին Հայաստանի բոլոր շրջաններում տեղումնառատ է՝ անձրևի և ձյան տեսքով։ Սուրենյանը տեսանյութին կից գրել է․ «Ձմռան վերադարձը Թալինում»։

Եվ իսկապես տեսանյութում այնպիսի կադրերի ենք ականատես լինում, որոնք ձմռան սկիզբ են հիշեցնում։ Վարը կարող եք դիտել տեսանյութ ձնառատ Թալինից։