Կանայք սիրում են իրենց հյուրերին հաճելիորեն զարմացնել և հյուրասիրել այնպես, որ հյուրերը սկսեն հետաքրքրվել՝ ինչպես է պատրաստվել, ինչ բաղադրիչներ է օգտագործվել և այլն։

Վերջին տարիներին կարևոր է համարվում ոչ միայն ուտեստի համը, այլև էսթետիկ տեսքը։ Շատերն ուտեստը կհամտեսեն հենց միայն նրա համար, որ գեղեցիկ տեսքով է մատուցված։ Եվ ահա հենց այս նկատառումներից էլ ելնելով՝ առաջարկում ենք մի յուրօրինակ և անսահման համեղ ուտեստ, որը հավատացած ենք հիացնելու է բոլորին։

Եվ այսպես, ֆետա պանրով, ձիթապտղով յուրահատուկ նախուտեստի համար անհրաժեշտ կլինի՝
Մարինադի համար՝
Ձիթապտղի ձեթ — 80 մլ
Կարմիր գինու քացախ -1 ճ/գ
Օրեգանո -1 թ/գ
Մանր կտրատած համեմ
Չիլի պղպեղ չորացրած (ըստ ցանկության)
Ձիթապտուղ (սև, կանաչ, կալամատա) — 400 գ
Ֆետա պանիր — 200 գ
Չորահաց

Մարինացրեք ձիթապտուղը մոտ 1 ժամ (սենյակային ջերմաստիճանում)։ Ֆետա պանիրը տեղափոխեք 200c տաքացված ջեռոց15-20 ր)։

Մատուցեք տաք վիճակում։ Աննկարագրելի համեղ է։ Բաղադրատոմսը՝ Շալունցի։ Մանրամասները՝ կցված տեսանյութում։