Աննա Մանուչարյանը, երբ էկրաններին էր և ակտիվ դերասանական գործունեության մեջ, սկանդալներում, վիճաբանություններում չէր հայտնվում։

Այժմ դերասանուհին մասնագիտական դադարի մեջ է և զբաղվում է բոլորովին այլ ոլորտում։ Նա ունի սեփական գեղեցկության սրահ և անչափ սիրում է իր աշխատանքը։

Վերջերս դստեր եվրոտեսիլյան հաղթանակից հետո հանրության ուշադրությունն առավել շատ կենտրոնացավ դերասանուհու և նրա դստեր՝ Մալենայի վրա։ Աննան երբեմն նյարդայնանում է այն օգտատերերի մեկնաբանություններից, որոնք, իրավամբ, նյարդայնացնող և զայրացնող են։

Այս անգամ դերասանուհին անդրադարձել մի մեկնաբանության, որտեղ օգտատերը գրել է, թե արդյո՞ք նրանք շնորհակալություն չեն հայտնել ադրբեջանցիներին և գրխախառնվել։ Աննան ի պատասխան գրել է․ «Ադեկվատության լավ կուրսեր գիտեմ հատուկ ձեր նման պարապ և հոգեկան խնդիրներ ունեցող կանանց համար։

Հաճախեք, կարող ա ձեր կյանքը իմաստ ստանա միամիտ, դուրս գաք էջիցս՝ հանգստանաք»։ Օգտատիրոջ նման տգեղ գրառմանը արձագանքել են նաև այլ օգտատերեր, ովքեր դատապարտել են այդ մեկնաբանությունը։