Երեկ կայացավ նախընտրական բանավեճ, որին մասնակցեցին ոչ բոլոր թեկնածուները։ Հանրությունը շունչը պահած սպասում էր այս հանդիպմանը, սակայն որոշ հատված հիասթափվեց, որ բանավեճին ճմասնակցեցին առանձնկաի հետաքրքիրություն առաջ բերող թեկնածուները։

Բայց, այնուամենայնիվ, բանավեճը հետաքրքրական ընթացք ունեցավ։ Փաշինյանը բանավեճին ժամանեց հանրահավաքի ավարտից հետո։ Բանավեճին ներկա գտնվեցին մի քանի թեկնածուներ։ Հնչեցին սուր հարցեր։ Ուշագրավ էր այն պահը, երբ Հրանտ Բագրատյանը Փաշինյանին ասաց․ «Ձեզնից ավել ո՞վ ա հող տվել, մեկ Վասակ Սյունեցուն եմ մտաբերում, մեկ էլ Պետրոս Գետադարձին»։

Սուր հարցադրմանն ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Ուրեմն, Սերժ Սարգսյանը դեռևս 2017 թվականի նոյեմբերին հարցազրույց ունեցավ և բոլորը կարող են հենց հիմա բացել և գտնել, որտեղ նա ասում է, որ յոթ շրջանները տալիս ենք ձեզ և դուրս ենք գալիս։

Ադրբեջանն ասել ա՝ չէ»։ Փաշինյանը նաև խոսել է այսօրվա իշխանության օրոք ընդդիմությունն առավել քան երբևէ ազատ է։

Գրեթե բոլոր հեռուստաալիքները պատկանում են ընդդիմությանը։ Ընդգծել է, որ նման մոտեցում երբևէ չի եղել, ինչպես նաև, որ վարչապետը գա և հարցարույց ունենա մյուս թեկնածուների հետ։ Առավել մանրամասն կից տեսանյութում։