Դավիթ Գիշյանին վերջին օրերին ճանաչեցին գրեթե բոլորը։ Այս երիտասարդ տղան, որ անչափ համեստ ու խորաթափանց հայացքով նայում է լուսանկարից, դարձավ մեր օրերի ու բոլորիս հերոսը։

Հենց նա ու նրա նմաններն են իրական հերոս, ովքեր հայրենիքի սերը ամենաբարձր տեղում դրեցին և կյանքն անգամ չխնայեցին հայրենիքի համար։

Այժմ մենք բոլորս ապրում ենք նրանց արյունով կերտած հայրենիքում և հպարտանալն ու խոնարհվելը քիչ է, անչափ քիչ սերն ու հարգանքը, շնորհակալության անափ զգացումը հայտնելու, փոխանցելու։

Դավիթի քույրը եղբոր մասին մի գրառում է կատարել, որն անհնար է առանց հուզվելու առանց արցունքների ընթերցել։ Վիշտը սրտում բակություն հաստատած քույրիկը գրառման մեջ հիշատակում է եղբոր հետ ունեցած մանկությունը, րա խելացի ու տարիքից բարձր անգնահատելի խորհուրդները։ Մեր խոնարհումն ենք հայտնում հերոսի ընտանիքին։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք լսել գրառումը և դիտել մի քանի լուսանկարներ անմահացած հերոսի մասնակցությամբ։