Այժմ պետք է որ վայելեինք ձմեռը։ Հայստանյան ձմեռը, թերևս, շատերն են սիրում։ Զբոսաշրջիկները նույնիսկ կարոտով և երանությամբ են հիշում հայաստանյան ձմեռը, այստեղ անցկացրած պահերը․ սահնակ, դահուկներ և այլ զվարճալի ու ժամանցային զբաղմունքներ։

Այս տարի, սակայն, ձմեռը Հայաստանում բոլորովին այլ է։ Այս տարի բավականին տաք ու ջերմ ձմեռ է։ Օդերևութաբանության պետը՝ Գագիկ Սուրենյանը շարունակում է սիրով եղանակային տվյալներ հայտնել և նշում է, որ արևոտ օրերը դեռ կշարունակվեն։

Սուրենյանը համացանցային հարթակում պարբերաբար ցույց է տալիս, թե մեր երկրում որ հատվածներն են ավելի տաք։

Կան վայրեր, որտեղ կանաչ խոտածածկույթ կա, իսկ ահա այս անգամ էլ Սուրենյանը ցուց է տվել այս տարվա 1-ին ձնծաղիկները․ դեղին և անչափ գեղեցիկ։ Գարնան 1-ին ծաղիկները ծաղկել են Օշականում։

Արևը նրանց կանչել է և ասես փոքրիկ գարուն բերել։ Լուսանկարը սիրով ներկայացնում ենք նյութին կից։