Հովհաննես Ազոյանը, ով տևական ժամանակ է ինչ էկրաններին չի երևում, համացանցում փորձում է ակտիվություն պահպանել և պահպանել կապը երկրպագուների, հետևորդների հետ։

Դերասան հաղորդավարը համացանցային տիրույթում այնքան էլ մեծ քանակի հետևորդներ չունի։ Հովհաննես Ազոյանն օրերս մի գրառում է կատարել, որը շատերին է զարմաացերել։ Դերասանը հայտարարել է, որ պատրաստվում է վաճառել ֆեյսբուքյան իր օգտահաշիվը։ Իսկ թե ինչի հետ է դա պայմանավորված, դերասանը չի մանրամասնել։

Նրա ընկերները և հետևորդները մեկնաբանություններում փորձել են պարզել, թե արդյոք գրառումը հումորային մոտեցում ունի, թե իսկապես դերասանը նման ցանկություն ունի, սակայն Հովհաննեսը ոչ մի ստույգ պատասխան չի տվել։

Այնուամենայիվ, մեկնաբանություններում գնորդներ չեն նշմարվել։ Օգտահաշվի համար դերասանը կոնկրետ արժեք չի նշել, այլ գրել է՝ պայմանագրային։

Հովհաննես Ազոյանը մասնավորապես գրել է․ «Հարգելի ընկերներ, ես վաճառում եմ իմ ֆեյսբուքյան էջը։ Գինը պայմանագրային»։