Գարնանային արևոտ օրերն ընդգծեք համով և թեթև ուտեստներով։ Տաք եղանակին հիմնականում նախընտրելի են աղցանները։ Ահա բերել ենք աղցանի մի բաղադրատոմս, որն առաջարկում ենք անպայման փորձել։ Մեկ անգամ պատրաստելուց հետո, համոզված եղեք, կրկին կցականաք պատրասստել։ Կաղամբով և մյուս այլ օգտակար բաղադրամասերով այս աղցանը վիտամինների հիանալի համադրություն է։ Հյութալի, պարզ, մատչելի, օգտկար, բայցև շատ համեղ աղցան:

Անհրաժեշտ է՝
Կաղամբ
Աղ, սև պղպեղ
Կիտրոնի հյութ
Վարունգ
Եգիպտացորեն
Բուսայուղ

Բաղադրամսերը վերցրեք այն քանակությամբ, որքան ինքներդ կցանկանաք, հատուկ չափաբաժիններ չկան։ Եվ այսպես, մանրացված կաղմաբի վրա աղ և կիտրոնի հյութ լցնել, ձեռքերով մի փոքր ճզմեք, փափկեցրեք։

Այնուհետև միացրեք մնացած բոլոր բաղադրամսերը։ Համեմել, լավ խառնել և վերջ, համեղ աղցանը պատրաստ է մատուցման և համտեսման։

Այն կարելի է համդրել ցանկացած տեսակի փլավային, կարտոֆիլային ուտեստների հետ կամառանց որևէ այլ բանի։ Բարի ախորժակ։