Հայկ Աղաջանյանը կարճ ժամանակում հանրությանը հայտնի դարձավ իր հերոսական ու խիզախ դրսևորմամաբ։ Հայկը պատերազմի մասնակից էր, ով հայրենիքի համար անխնա կռվեց և ոչինչ չխնայեց։

Հայկը և իր սիրելին՝ Տաթևը, հանրության կողմից սիրված զույգերից են։ Եվ ահա սիրով ու մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ զույգն առաջիկայում պատրաստվում է ամուսնանալ։

Տաթևի ինսթագրամյան հարթակը լի է bride to be միջոցառումից կադրեր, դրվագներ, որոնք անչափ հետաքրքիր են։ Կադրերից պարզ է դառնում, որ միջոցառումն անակնկալ է եղել նրա համար։

Այն կազմակերպել են իր ընկերուհիները։ Անակնկալից Տաթևը հուզվել է և նույնիսկ լաց եղել, այնուհետև միացել ընկերուհիներին և գեղեցիկ ու հաճելի ժամանակ անցակցրել։

Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել վերոնշյալ միջոցառումից ուշագրավ և բացառիկ որոշ դրվագներ։ Իսկ հերոսին ու իր սիրելիին անսահման երջանկություն ենք մաղթում։