Մարիամ Փաշինյանը համացանցային հարթակում երբեմն-երբեմն ակտիվություն է ցուցաբերում։ Նա հիմնականում հանրայնացնում է կադրեր քույրերի, եղբոր հետ, որտեղ ցույց է տալիս կադրեր իրենց ժամանցից կամ ներկայացնում է առանձնահատուկ իրադարձություններ։

Մարիամը բավականին մեծ լսարան ունի ինսթագրամյան հարթակում։ Իսկ պետական կարևորագույն միջոցառումներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում և հաճախակի կարելի է տեսնել հայրիկի կողքին։

Վարչապետի ավագ դուստրը հանրայնացրել է նոր լուսանկարներ, որոնք արված են ձմեռային բնության ֆոնին։ Մարիամը հյատնել է, որ գտնվում է Ծաղկունք հյուրատանը։ Լուսանկարներում նա որևէ մեկի հետ հանդես չի եկել։

Մարիամը դրանք մակագրել է հետևյալ գրառմամբ․ «Հեղափոխական հայեցակարգ»։ Լուսանկարներից մեկում նա մեքենային ղեկին է, մյուսում՝ ձմեռային հրաշալի տեսարան է, իսկ երրորդում հյուրատունն է՝ գեղեցիկ զարդարանքով և լուսավորությամբ։

Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։ Իսկ ավելի վաղ Մարիամը ներկայացել էր էլեգանտ տեսքով․ նա կրում էր սև, անչափ կանացի զգեստ։