Հասարակության մեջ խավերի բաժանումը միշտ է գոյություն ունեցել։ Եվ, այո՛, մարդ անհատը, սոցիալական դիրքով պայմանավորված, կարող է փոփոխել աշխարհաընկալումը։

Եթե կար ժամանակ, որ հարուստ մարդիկ շարժել են շրջապատի նախանձը, ապա վերջին ժամանակներում շատ են հանդիպում այնպիսի մարդիկ, ոքեր ոչ թե նախանձում, այլև մոտիվացվում են հաջողութուններ գրանցած և կայացած մարդկանցից։ Նրանք ուսումնասիրում են ճանապարը, որը կարողացավ անցնել դիմացինը և սկսում հարթել նման մի ուղի էլ սեփական անձի համար։

Հարուստ մարդկանց բնորոշ են գծեր, որոնք համեստ կյանքով ապրողների մտքով անգամ չի կարող անցնել։ Եվ այսպես, «թանկ ռեստորանները կարևոր հանդիպումների համար են», մինչդեռ համեստ կենցաղով ապրողը հակառակն են կարծում։

Հարուստ մարդիկ նաև պահպանում են չափավորություն գնումներում, մինչդեռ համեստ ֆինանսական կարողութունների տեր մարդիկ անհագ գնումներ են սիրում կատարել։ Հաջորդ կանոնը երեխաների մեջ փողի հանդեպ հարգանք ներդնելն է, այլ ոչ՝ սեր։

Մյուս կանոնն է՝ չվճարել այն բանի համար, ինչը կարելի է ինքուրույն անել։ 5-րդ կանոնը գաջեթների մասին է․ նրանք նախընտրում են բաձր որակ և ամրություն։