Հավի մսով և սնկով անմահական աղցան հաշված րոպեների ընթացքում


Եթե կկարողանաք առօրյա խիտ գրաֆիկից մի փոքր ժամանակ կորզել և այն հատկացնել խոհանոցին, ապա առաջարկում ենք անչափ համեղ և օգտակար մի աղցան, որը ձեզանից շատ ժամանակ չի խլի։ Հավատացեք՝ դուք անչափ գոհ կլինեք, որ այն ի վերջո պատարստեցիք։

Եվ այսպես, հավի մսով և սնկով աղցան պատրաստելու համար առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝

300 գ հավի խաշած կրծքամիս

300 գ եգիպտացորեն

300 գ սունկ շամպինյոն ( խաշած կամ մարինացված)

50գ մանրացված ընկույզ

2 ատամ սխտոր

Աղ, սև պղպեղ

Թթվասեր և մայոնեզ

Իսկ երբ արդեն հավաքված են բոլոր բաղադրամասերը, ապա մի քանի րոպեում կկարողանաք ստանալ այս անչափ համեղ և նուրբ աղցանը։

Միախառնեք բոլոր բաղադրամասերը միմյանց (հավի կրծքամիսը թելատած, սունկը, ընկույզն ու սխտորը մանրացված) և վերջ համեղագույն աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել և վայելել ընտանիքի և հյուրերի հետ միասին։

Բարի ախորժակ։ Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։


Понравилась статья? Поделиться с друзьями: