Դերասանուհի Իննա Խոջամիրյանը հանրությանը հատնի դարձավ հեռուստասերիալներից և սիրվեց հեռուստադիտողի կողմից։ Իննայի կերտած կերպարներն անչափ դուր են գալիս հեռուստադիտողներին։

Դերանուհին այժմ համացանցային տիրույթում մեծ ակտիվություն ունի և սիրով է ամենօրյա շփումներ հաստատում հետևորդների հետ և նրանց հաղորդակից դարձնում իր կյանքի ուշագրավ մանրամասներին։ Երբմեն էլ հարց ու պատասխան է կազմակերպում և պատասխանում հետևորդներին հետաքրքրող հարցերին։ Այս անգամ Իննան ցույց է տվել, որ ձեռք է բերել խնայողությունների տարա։

Առաջին հայացքից կթվա, թե ինչ կա որ, ով չի անում։ Սակայն ուշագրավն այն հանգամանքն է, որ խնայողությունների տարան բավականի յուրօրինակ է։ Տարայի վրա գրված է․ «Հավաքում եմ, որ ամուսնանամ»։

Եվ ահա Իննային գաղափարը դուր է եկել և որոշել է հատուկ նպատակով գումար տնտեսել, հավաքել և ծախսել հենց ամուսնության նպատակով։

Իննա Խոջամիրյանի հետաքրքրական և զվարճալի հրապարակումը և այլ մանրամասներ առաջարկում ենք դիտել վարը։