Գոհար Ավետիսյանը ոչ միայն տաղանդավոր դիմահարդար է, լավ ու սիրառատ մայրիկ, այլ նաև շատ հոգատար դուստր է իր մայրիկի համար: Օրերս եղել է Գոհարի մայրիկի ծննդյան տարեդարձը: Լրացել է նրա հիսունհինգամյակը:

Հայտնի դիմահարդարը ոչինչ չի խնայել մայրիկին անսպասելի ու հաճելի անակնկալ մատուցելու համար՝ նրան գերթանկարժեք նվեր անելով: Գոհարը տվել է իր ունեցած ամեն ինչ՝ մայրիկին թանկարժեք բնակարան նվիրելով:

Հուզիչ է եղել նաև նվերի հանձնման արարողությունը: Գոհարը հատուկ տուփով նախ նվիրել է սիմվոլիկ նվեր, հետո մայրիկին տարել է այն վայրը, որտեղ գտնվում է նոր գնված բնակարանը: Ուշագրավ է այն, որ մայրը մտածել է, թե իրենք գնում են ռեստորան:

Տեղում պարզվել է, որ իրենք գտնվում է այն բնակարանում, որը բավականին թանկ գնով գնել է Գոհարը մայրիկի համար:

Մայրը չի կարողանում զսպել իր հուզմունքն ու արցունքները: Այս անմոռանալի պահի տեսագրությունը՝ կից: