Արդեն տիեզերքում գտնվող հայկական արբանյակի մասին քննարկումները շարունակվում են և երբեմն հասնում բուռն վերլուծությունների։ Այս մասին գրառում է կատարել նաև նկարիչ Կարեն Արայանը, ով վերջին շրջանում քաղաքական և հայրենասիրական բնույթի գրառոմներ է կատարում։

Նա գրառման մեջ նշում է, որ տիեզերքում գտնվող հայկական արբանյակն, իհարկե, շատ լավ է․ սահմանների վերահսկողություն, տիեզերական սարքերի արտադրություն և այլն։

Սակայն այս ամենից զատ Կարեն Արայանին հետաքրքրում է՝ եթե պատահեց այնպես, որ սահմաններին խախտումներ արձանագրվեցին, այդ ինչ զենքերով է պայքար մղվելու, կասեցվելու հարձակումը և այլն։ «Ի՞նչ իմաստ ունի տիեզերքից սահմաններին հետևելը, եթե զենք չենք արտադրում»,- գրել է Կարեն Արայանը։

Նա նաև մտածում է, որ մենք հեշտորեն կանցնենք Իսպանիայի վերահսկողության տակ, քանի որ հայկական արբանյակն ի վերջո տիեզերքում է հայտնվել Իսպանիայի հետ համագործակցության արդյունքում։

Գրառման ավարտին Կարեն Արայանը կոչ է արել լրագրողներին բարձրացնել համապատասխան հարցեր պարզելու համար այս ամենի իսկությունը։